Վիրաբուժություն
Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
![Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am Կրծքավանդակի վնասվածքներ. հարցազրույց կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_61814_341623.jpg)
Կրծքային վիրաբուժության մեջ ի՞նչ տեղ գրավում վնասվածքները:
Կրծքային վիրաբուժության հիմնական ախտաբանություններից են կրծքավանդակի վնասվածքները՝ մեր պրակտիկայում ամենահաճախ հանդիպողներից մեկը:
Վնասվածքների ի՞նչ տեսակներ են տարբերում:
Լինում են կրծքավանդակի փակ և բաց վնասվածքներ:
Փակ վնասվածքի ժամանակ մաշկի ամբողջականությունը խախտված չէ, արտաքին արյունահոսությունը բացակայում է: Ավելի հաճախ դրանք լինում են ավտովթարների, բարձրությունից անկման (ծառից, աստիճաններից ընկնել և այլն), արտադրական վնասվածքների, ծեծկռտուքների ժամանակ:
Բաց վնասվածքներն ուղեկցվում են մաշկի ամբողջականության խախտմամբ և արյունահոսությամբ: Դրանցից են՝ տարաբնույթ ծակած-կտրած վնասվածքները, կենդանիների կողմից հարվածի հետևանքները՝ պոզահարում, հաստոցների հետ անզգույշ աշխատանքի հետևանքով առաջացած վնասվածքները: Առանձին խումբ են կազմում հրազենային վիրավորումները:
Ո՞ր վնասվածքներն են ավելի հաճախ հանդիպում:
Փակ վնասվածքները մոտավորապես 10 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան բաց վնասվածքները: Փակ վնասվածքներն ամբուլատոր հսկողությունից հետո հազվադեպ են բարդանում և հոսպիտալիզացվում: Ընդհանուր առմամբ, 40-50 տոկոսն է բուժվում հիվանդանոցում, մյուսները հսկվում են ամբուլատոր:
Բաց վնասվածքների գրեթե 90 տոկոսը հոսպիտալիզացվում է: Եթե կա արյունահոսություն, ներքին օրգանի վնասում, պացիենտը պետք է հսկողության տակ գտնվի: Թափանցող վնասվածքի ժամանակ պետք է ո՛չ միայն հիվանդանոցային բուժում, այլ նաև վիրահատական միջամտություն: Նման դեպքերում, եթե կա լուրջ վնասվածքի կասկած, անմիջապես իրականացվում է մեծածավալ վիրահատություն:
Վնասվածքների ժամանակ ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ:
Փակ վնասվածքների հոսպիտալացման հիմնական պատճառը կողերի կոտրվածքն է, փափուկ հյուսվածքների սալջարդը` ցավային համախտանիշով, հեմոպնևմոթորաքսը՝ պլևրալ խոռոչում արյան, օդի կուտակումը: Թոքի սալջարդը ենթադրում է թոքի մեջ արյունազեղման գոտի, որը հետագայում կարող է բարդանալ, լուրջ թոքաբորբի պատճառ դառնալ:
Կողի կոտրվածքներն ավելի հաճախ դիտվում են վիտամին D-ի, կալցիումի պակաս ունեցող անձանց, մենոպաուզայի մեջ գտնվող կանանց շրջանում:
Պրակտիկայում հանդիպել է դեպք, երբ եղել է կրծքավանդակի փակ վնասվածք, սակայն հարվածն այնքան ուժգին է եղել, որ առաջացրել է սրտի պատռվածք:
Ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվում:
Կրծքավանդակի վնասվածքների ժամանակ ռենտգեն և ՀՏ հետազոտությունները խիստ անհրաժեշտ են: Ընդ որում, ռենտգենն առաջին տեղում է: Կարևոր է նաև ՈՒՁՀ-ն, այլ մասնագետների խորհրդատվությունները:
Մեզ մոտ բոլոր ծառայությունները 24-ժամյա ռեժիմով են աշխատում:
Ինչպիսի՞ն են բուժական մոտեցումները վնասվածքների ժամանակ
Փակ վնասվածքի ժամանակ բուժումը հիմնականում կոնսերվատիվ է (պահպանողական): Նշանակվում է դեղորայքային բուժում, հսկողություն, պարբերաբար կատարվում են գործիքային հետազոտություններ: Սակայն լինում են դեպքեր, երբ փակ վնասվածքի դեպքում առաջանում է ներքին արյունահոսություն, օրինակ, վնասվում է թոքահյուսվածքը՝ առաջացնելով հեմոպնևմոթորաքս: Նման դեպքերում վիրաբուժական միջամտություն է իրականացվում` նվազագույն ծավալով (պլևրալ խոռոչի դրենավորում):
Երբեմն ախտորոշիչ նպատակով դիմում ենք թորակոսկոպիայի, որի շնորհիվ հստակեցվում է ախտորոշումը՝ արյունահոսության աղբյուրը, թոքի վնասվածքի ծավալը և այլն: Եթե հայտնաբերվում է թոքի վնասում՝ թորակոսկոպիան ավարտվում է համապատասխան միջամտությամբ:
Բաց վնասվածքների ժամանակ հաճախ երկարատև բուժում պահանջող բարդ իրավիճակներ են ստեղծվում: Ծակած-կտրած վնասվածքների ժամանակ շատ հաճախ կիրառվում է թորակոսկոպիկ միջամտություն, որն իրականացվում է նաև սրտի շրջանի վնասվածքի դեպքում, եթե հիվանդի հեմոդինամիկ տվյալները կայուն են, զարկերակային ճնշումը նորմալ է, պարանոցային երակների արտափքվածություն չկա, սրտի տոները խլացած չեն: Իսկ եթե առկա է նաև սրտի վնասում, կատարվում է մեծածավալ բաց թորակոտոմիկ վիրահատություն, պատռվածքի կարում:
Պրակտիկայում ունեցել ենք նման ծանր դեպքեր, և անհրաժեշտ վիրահատական միջամտությունից հետո հիվանդին հնարավոր է եղել փրկել, և նա դուրս է գրվել հիվանդանոցից` առողջացումով:
Նման ծանր վնասվածքներ հիմնականում լինում են երիտասարդների մոտ` վեճերի, կռիվների, մեքենան խիստ արագ վարելու հետևանքներով: Սակայն, քանի որ երիտասարդների օրգանիզմն ավելի ամուր է՝ ավելի արագ են ապաքինվում:
Գործո՞ւմ են զեղչեր:
Սոցփաթեթով, առողջության ապահովագրությամբ, պետպատվերով ընդունված հիվանդների մասնագիտացված բուժօգնությունը, ծառայությունները մատուցվում են անվճար: Տարբերություն չկա՝ հիվա՞նդն է վճարել, թե՞ ապահովագրական ընկերությունը կամ պետությունը, բժշկի համար կարևորը խղճի առաջ մաքուր լինելն է ու պացիենտի առողջությունը: Մեր ամբողջ անձնակազմն առաջնորդվում է այդ սկզբունքով:
Կա՞ն «սեզոնային վնասվածքներ»:
Ավտովթարները միշտ կան: Կարծիք կա, որ ավտովթարները ձմռանը՝ սառույցների առկայության պատճառով, ավելի շատ են, սակայն ամառային ամիսների ընթացքում էլ են շատ: Գուցե արևն այդ շրջանում ավելի ակտիվ է ներգործում մարդու գիտակցության վրա, շեղում նրան, կամ պարզապես ավելի շատ են օգտվում մեքենայից ոչ սթափ վիճակում:
Ամռանը նաև կատատրավմաներն են հաճախ հանդիպում՝ բարձրությունից, ծառից ընկնելու հետևանքով: Տարբեր ամիսներին ծառերը տարբեր են. հունիս-հուլիսին հաճախ ծիրանենուց ու բալենուց են ընկնում, ավելի ուշ` խնձորենուց, տանձենուց:
Ձեր խորհուրդները` վնասվածքներից խուսափելու համար:
Զգուշություն է պետք պահպանել` վտանգներից զերծ մնալու համար, հետևել տեխնիկական անվտանգության կանոններին` հաստոցի հետ աշխատելիս, վարորդը պետք է ալկոհոլ չօգտագործի, դանդաղ վարի, ամրագոտի կապի: Խիստ նկատելի է, որ ամրագոտի կապած մարդիկ գրեթե չեն վնասվում, իսկ նույն մեքենայում առանց ամրագոտու ուղեկիցներն ընդունվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ծառ բարձրանալիս պետք է զգույշ լինել: Կան ծառեր, որ անհարմար են, ամուր չեն: Այդ ամենը պետք է իմանալ և հաշվի առնել:
Ընկուզենին հզոր ծառ է, բայց նրա ճյուղերը փափուկ են և հեշտ են կոտրվում, բացի այդ՝ յոդ պարունակելու պատճառով այն ազդում է մարդու զգոնության, ուշադրության վրա:
Անհրաժեշտ է երբեք չմոռանալ սեփական ապահովության մասին:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_64013_9046379.jpg)
Ապենդիցիտը հաստ աղու որդանման ելունի՝ կույր աղու, բորբոքումն է:
Կույր աղին տեղակայված է որովայնի խոռոչի ստորին աջ մասում...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63902_3055094.jpg)
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
![](images/calendar.png)
![Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am Անզգայացման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63769_2337061.jpg)
Ընդհանուր անզգայացումը՝ նարկոզը, անեսթեզիոլոգի կողմից ցավազրկող դեղերով արհեստականորեն առաջացրած և վերադարձելի գիտակցության բացակայությունն է, երբ առաջանում է ցավազրկում, ինչը հնարավորություն է...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63452_8343147.jpg)
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63356_9670360.jpg)
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
![](images/calendar.png)
![Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62668_564316.jpg)
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
![](images/calendar.png)
![Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62407_5976353.jpg)
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
![](images/calendar.png)
![Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62223_5053708.jpg)
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
![](images/calendar.png)
![Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62215_9291029.jpg)
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
![](images/calendar.png)
![Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62209_673748.jpg)
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
![](images/calendar.png)
![Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am Գլխուղեղի անոթների անևրիզմա․ նյարդավիրաբույժ Վարազդատ Սահակյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61862_538113.jpg)
Որքա՞ն հաճախ է հանդիպում գլխուղեղի անոթների անևրիզման։
Գլխուղեղի անոթների անևրիզման գլխուղեղի անոթային հիվանդություն է: Ըստ վերջին տարիների...
![](images/calendar.png)
![Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am Դիաբետիկ ոտնաթաթ. հարցազրույց անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61262_3100491.jpg)
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն